Միջադեպ՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերին ընդառաջ տեղի ունեցած ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ
Տոկիոյի Օլիմպիական խաղերին ընդառաջ տեղի ունեցած ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել:
Ինչպես հայտնում է Известия-ն, հղում անելով Спорт-Экспресс-ին, Գերմանիա-Հոնդուրաս հանդիպման ժամանակ լատինաամերիկյան թիմի խաղացողներից մեկը ռասիստական բնույթի վիրավորանք է հասցրել գերմանական թիմի պաշտպան Ջորդան Տորունարիգիի հասցեին:
Վերջինը հանդես է գալիս Գերմանիայի Բունդեսլիգայում՝ «Հերտայի» կազմում, 23 տարեկան է, ծնվել է Գերմանիայում:
Գերմանիայի ընտրանին ողջ կազմով լքել է մարզադաշտը խաղի ավարտից 5 րոպե առաջ. այդ ժամանակ թիմերը հասցրել էին մեկական գնդակ փոխանակել:
Գերմանիայի հավաքականն ընդգրկված է Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարի D խմբում, որտեղ մրցակիցներն են Բրազիլիան, Կոտ Դ՛ Իվուարը և Սաուդյան Արաբիան, իսկ Հոնդուրասի խմբայի փուլի մրցակիցներն են Հարավային Կորեան, Նոր Զելանդիան և Ռումինիան:
Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարը հուլիսի 22-ին է մեկնարկելու: