73-ամյա Շվարցենեգերին ու նրա որդուն նկատել են Լոս Անջելեսում միասին հեծանիվ վարելիս (լուսանկարներ)
Կալիֆորնիայի նախկին նահանգապետ, հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերին ու նրա որդուն՝ Ջոզեֆ Բաենային, նկատել են Լոս Անջելեսում միասին հեծանիվ վարելիս, գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով լուսանկարները:
Աղբյուրը նշում է, որ թեև իր տարիքին՝ 73-ամյա նախկին նահանգապետը հիանալի մարզավիճակում է եղել, ինչպես նաև նրա 23-ամյա որդին:
Նշվում է, որ Ջոզեֆը, որը գնացել է հոր հետքերով՝ դառնալով բոդիբիլդեր, ի ցույց է դրել իր հիանալի կազմվածքը՝ վերնաշապիկով քրտինքը մաքրելիս:
«Դուք պետք է լիարժեքորեն տրվեք և ԵՐԲԵՔ խորամանկության չդիմեք նրա հետ մարզվելիս, այնպես որ արդեն պատկերացնում եք, թե վաղը որքան է մարմինս ցավելու»,- կատակել է դերասանի որդին՝ իր հրապարակած լուսանկարին կից գրելով:
Մինչ կինոաստղ, այնուհետև քաղաքական գործիչ դառնալը, Շվարցենեգերը բոդիբիլդինգի չեմպիոն է եղել իր հայրենիքում (Ավստրիա) և հայտնի է եղել Ավստրիական կաղնի մականունով: