Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մեկ մարդ է զոհվել
Իրանի Խուզեստան նահանգում երաշտի պատճառով այսօր անցկացված ցույցերի ընթացքում առնվազն 1 մարդ է գնդակահարվել ու սպանվել, հայտնում է Reuters գործակալությունը:
«Հանրահավաքի ընթացքում անկարգություն հրահրողներն օդ են կրակել՝ մարդկանց հրահրելու համար, բայց, ցավոք, փամփուշտներից մեկը դիպել է բեմում գտնվող տղամարդուն», - գործակալությունը մեջբերում է տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյայի խոսքերը:
Գործակալության տվյալներով՝ սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցներն անվադողեր այրում ճանապարհները փակելու համար, իսկ Իրանի անվտանգության ուժերը փորձում են ցրել ամբոխը կրակոցների ֆոնին:
Գործակալության փոխանցմամբ՝ Իրանում վերջին 50 տարվա ընթացքում ամենաուժեղ երաշտն է: Ուրբաթ օրը բողոքի ցույցեր են բռնկվել մի քանի բնակավայրերում, քանի որ ճգնաժամն անդրադարձել է գյուղատնտեսության, անասնապահության վրա և հանգեցրել է էլեկտրականության ընդհատումների: