Տոկիո-2020-ից հետո Կիկի Բերտենսն ավարտում է կարիերան
Հոլանդացի թենիսիստուհի Կիկի Բերտենսը հայտնել է, որ Տոկիո-2020-ից հետո ավարտելու է մարզական կարիերան:
«Հպարտ եմ, որ կարիերաս կավարտեմ այս հավաքականի կազմում: Սա կլինի իմ վերջին մրցաշարը: Եկեք «ամեն ինչ թողնենք» Տոկիոյում: «Տոկիո, մենք թռչում ենք»,-ասել է Բերտենսը:
29-ամյա Բերտենսն իր կարիերայում նվաճել է 20 տիտղոս: