Լուկակուն կմնա «Ինտերում»
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն չի պատրաստվում այս ամառ հեռանալ ակումբից։ Այս մասին գրում է FCInterNews-ը։
Այս տեղեկությունը հաստատել է նաև խաղացողի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն։
Ավելի վաղ շշուկներ էին պտտվում, թե բելգիացին կարող է տեղափոխվել «Բավարիա», եթե Ռոբերտ Լևանդովսկին փոխի ակումբային գրանցումը։
Աղբյուր ArmSport.am