Վլադիմիր Պուտինը Ջո Բայդենին առաջարկել է համակարգել Աֆղանստանում գործողությունները. ԶԼՄ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժնևում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է համակարգել Աֆղանստանում գործողությունները: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Կրեմլի ղեկավարն Աֆղանստանում իրավիճակը վերահսկելու նպատակով Տաջիկստանի ու Ղրղզստանի ռազմաբազաներն օգտագործելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Նպատակը պետք է լիներ ռուսական ռազմաբազաներում ԱԹՍ-ների կիրառմամբ ստացված տեղեկության փոխանակումը:
Աղբյուրներից մեկը նշել է, որ ամերիկյան կողմը, հավանաբար, կընդուներ առաջարկը, եթե այլ խնդիրներ չհետապնդեր. պատասխան դեռևս չի հետևել: