Բեյլը չի մնա Տոտենհեմում
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտոն հայտնել է, որ հարձակվող Գարեթ Բեյլը հաջորդ մրցաշրջանում չի լինի թիմում: Խաղացողը կվերադառնա Մադրիդի «Ռեալ»:
«Բեյլը չի լինի մեր թիմում հաջորդ մրցաշրջանում», – մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Անցած մրցաշրջանում 31-ամյա Բեյլը վարձավճարով հանդես էր գալիս «Տոտենհեմում»: Պրեմիեր լիգայի 20 խաղում նա դարձել է 11 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: