Ֆրանսիան խստացնում է մուտքի սահմանափակումները եվրոպական որոշ երկրների համար
Ֆրանսիան խստացնում է եվրոպական մի շարք երկրներից ժամանած զբոսաշրջիկների կորոնավիրուսի թեստավորման կանոնները՝ փոխանցում է Euronews-ը:
Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Հունաստանից ու Նիդերլանդներից Ֆրանսիա ժամանող չպատվաստված զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն 24-ժամյա թեստի արդյունքները: Այս մասին հայտարարել են Ֆրանսիայի արտգործնախարարությունից:
Մինչ այժմ Միացյալ Թագավորությունից ժամանածները տրամադրում էին 48 ժամվա ընթացքում թեստավորման արդյունքները, իսկ մյուսներին տրամադրվում էր 72 ժամ:
Նոր կարգն ուժի մեջ կմտնի կիրակի օրվանից: Ֆրանսիան սահմանափակումները խստացնում է կորոնավիրուսի «դելտա» տարբերակի արագ տարածման պատճառով: