Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել բացման արարողության ավանդական շքերթից
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել բացման արարողության ժամանակ մարզիկների ավանդական շքերթից:
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը, կազմկոմիտեն և ՄՕԿ-ն ամեն բան անում են մարզիկների առողջության անվտանգության համար:
Յուրաքանչյուր մարզիկի նպատակն Օլիմպիական խաղերին մասնակցելն է, և ոչինչ չպետք է խանգարի նրա՝ն այդքան սպասված ստուգատեսում հանդես գալու համար:
Դրոշակակիրների մասնակցության հարցն առայժմ բաց է մնում: Կազմկոմիտեն կփորձի արագորեն լուծել նաև այդ խնդիրը: