Հնդկաստանում 3 գլխանի երեխա է ծնվել (լուսանկարներ)
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հուլիսի 12-ին հազվադեպ հանդիպող արատով երեխա է լույս աշխարհ եկել, գրում է DailyStar-ը` մանրամասնելով, որ փոքրիկը երեք գլուխ ունի:
Նշվում է, որ երեխան ծնվել է նորմալ հղիության արդյունքում: Երկու լրացուցիչ գլուխները կապված են նորածնի «նորմալ» գլխի հետևի մասին և ծածկված են մազերով:
Երեխան ու նրա մայրը լավ են զգում, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից:
Այժմ ընտանիքին այցելության են գալիս բազմաթիվ ուխտավորներ, որոնք անսովոր երեխային համարում են աստծո մարմնացումը Երկրի վրա: