Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Իրաքի վարչապետի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 26-ին Վաշինգտոնում կհանդիպի Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Կազիմի հետ, ինչի մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարության մեջ:
Ինչպես նշում է apnews.com-ը, Իրաքի վարչապետի այցը նպատակ ունի ընդգծելու այդ երկրի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության կարևորությունը:
Աղբյուրը նկատում է, որ հուլիսի 26-ին նշանակված հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-Իրաք հարաբերությունների համար կարևոր շրջանում, երբ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ ավելի հաճախակի են դարձել հարձակումները: