Թուրքիան Հունաստանի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ-ին
Թուրքիան Հունաստանի դեմ բողոքով դիմել է ՄԱԿ` հայտարարելով, որ երկիրը խախտում է Էգեյան ծովի արևելյան մասում գտնվող կղզիների ռազմականացման անընդունելիության մասին համաձայնագրերի պայմանները:
Ինչպես նշում է Anadolu-ն, համապատասխան նամակն ուղղվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին:
Թուրքական կողմն ընդգծել է, որ «Հունաստանի կողմից միջազգային պայմանագրերի պայմանների խախտման պատճառով ցանկացած լարվածության սրում կանդրադառնա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վրա»:
«Եվս մեկ անգամ կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Աթենքը չի կատարել Էգեյան և Միջերկրական ծովերի կղզիներում զենքի տեղակայման արգելքի մասին համաձայնագրերից բխող պարտավորությունները», - ասված է նամակում:
Նամակը հիշեցնում է այն փաստը, որ այդ կղզիները աշխարհագրորեն մոտ են գտնվում մայրցամաքային Թուրքիային: