Սարդինիայում երկնքից տան տանիքին ընկել է ճամպրուկ, որում 9 մլն եվրո արժողությամբ կոկաին է եղել
Իտալական Սարդինիայում տան տանիքին երկնքից ընկել է ճամպրուկ, որը լի է եղել կոկաինով: Նշվում է, որ ճամպրուկն ընկել է տան վրայով թռնող թեթև շարժիչով ինքնաթիռից:
Ինչպես նշում է The Guardian-ը, միջադեպը տեղի է ունեցել 1200 հոգանոց բնակչությամբ Բարատիլի Սան Պիետրո քաղաքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ճամպրուկը երկնքից ընկելուց կոտրել է տանիքին տեղադրված արևային պանելները:
Տանտերերը զանգահարել են ոստիկանություն, ինչից հետո ճամպրուկում հայտնաբերվել է 8,5 կգ մաքուր կոկաին, որի արժեքը գնահատվել է 9 մլն եվրո:
«Սարդինիայում կոկաինի տեսքով տեղումներ են»,-միջադեպի վերաբերյալ գրել է իտալական մամուլը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ինքնաթիռը օդ է բարձրացել Հռոմում: