Քանդելու, փակելու, ավերելու «գրոսմայստերներն» ու պարտության «առաջնորդները». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 մլն դրամից ավելի եկամտից արդեն զրկվել է և կարող է մեկ-երկու օրից կանգնել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը նշել էր, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 20 մլն դրամից ավելի եկամտից արդեն զրկվել է և կարող է մեկ-երկու օրից կանգնել: Նման հեռանկարի տնտեսական ծանրագույն հետևանքներն ու քաղաքական պատճառները ավելի քան պարզ են, այստեղ նույնիսկ քննարկելու հարց չկա: Սակայն ցավալի է, որ նման վիճակն այլևս զարմանք ու տարակուսանք չի առաջացնում. սա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բնորոշ գործընթաց է: Երեք տարի շարունակ այս խումբը փակել է այն ամենը, ինչ քաղաքական ու անձնական առումով իրենց ձեռնտու չի եղել, եթե նույնիսկ երկրի համար առաջնային նշանակություն է ունեցել:
Այս իշխանությունները քանդել ու ավերել են այն ամենը, ինչին ձեռք են տվել, այսինքն՝ ամեն ինչ՝ բանակից սկսած, մինչև պետական կառավարման համակարգ ու անվտանգություն: Նրանք պարտության «առաջնորդներն» են, նրանց պատճառով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, ունենք 5000-ից ավելի զոհ, բազմահազար հաշմանդամ դարձածներ, թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է:
Մի խոսքով, երկիրը ծանրագույն կացության մեջ է՝ ծանրագույն «ապագայի» շեմին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զբաղված են երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոմբինատը փակելով ու «ևս-ևս անելու» փորձերով, ընդդիմադիր հայացքներ ունեցող ու երկրի շահերի դիրքերից հանդես եկող համայնքապետներին ազատությունից զրկելով, զուգահեռ՝ սեփական թիմի համար բարեկեցիկ ապագա կերտելով ու եկամուտներն ավելացնելով, ասենք՝ պարգևավճարների ու պատգամավորական վճարների հնգապատիկ ավելացման միջոցով: Մնում է հասկանալ՝ առաջիկայում էլ ինչ բնակավայրեր կամ ձեռնարկություններ են հայտարարվելու «դժբախտ ու դժգույն»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։