Սիրուշոյի նոր միջազգային հիթը աշխարհի ամենաճանաչված պրոդյուսերներից մեկի` RedOne-ի հետ
Սիրուշոն հանրությանն է ներկայացրել նոր աշխատանքը։ «Let It Out» անունը ստացած կոմպոզիցիան ստեղծվել է հանրաճաչ պրոդյուսեր RedOne-ի հետ։ Վերջինս համագործակցել է ամբողջ աշխարհում հայտնիություն վայելող բազմաթիվ արտիստների հետ, ինչպիսիք են Լեդի Գագան, Ջենիֆեր Լոպեսը, Էնրիկե Իգլեսիասը, Շակիրան եւ այլք։
Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը հասանելի է երգչուհու YouTube-յան ալիքում։