Նունու. Քեյնը Տոտենհեմի խաղացող է, չարժե ուրիշ բանի մասին խոսել
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն մեկնաբանել է շշուկներն այն մասին, թե հարձակվող Հարի Քեյնը կարող է հեռանալ թիմից:
«Հարին «Տոտենհեմի» խաղացող է: Հիմա չարժե ուրիշ բանի մասին խոսել: Քեյնը հիմա պիտի վերականգնի ուժերն ու հանգստանա: Երբ նա վերադառնա, ամեն ինչ կքննարկենք»,- մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը: