Գերմանիան ռազմական աղետի ռեժիմ է հայտարարել հեղեղման պատճառով
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռազմական աղետի ռեժիմ երկրի արեւմուտքում հեղեղման պատճառով, տեղեկացնում է Die Welt պարբերականը։
Աղետի հետեւանքների վերացման համար արդեն ներգրավվել է 850 զինծառայող։ Նրանց թիվը կավելանա։
Նախարարությունը կարծում է, որ մարտական տագնապ մտցնելը զորքերին տեղերում անհրաժեշտ ինքնուրույնություն կհաղորդի։ Հրամանատարները հնարավորություն կստանան ինքնուրույն որոշել, թե ուր ուղարկեն տեխնիկան եւ սարքավորումները տարերային աղետի դեմ պայքարում։ Վերջին տվյալներով՝ հեղեղումների զոհերի թիվը Գերմանիայի արեւմուտքում գերազանցել է 100-ը։ Փրկարար ծառայություններն առայժմ չեն կարողանում հասնել որոշ բնակավայրեր, որոնք խիստ տուժել են հեղեղումից։ Այդ թվում նաեւ այդ պատճառով անհետ կորածների թիվը հաշվվում է ավելի քան 1,3 հազար մարդ։