Առաջին անգամ կին է ընդունվել ԱՄՆ ՌԾՈւ հատուկ ջոկատ
Առաջին անգամ պատմության մեջ կին է ընդունվել ծառայության ԱՄՆ ՌԾՈւ (Ռազմածովային ուժեր) հատուկ գործողությունների վարչությունում, որը ներառում է «ծովային կատվիկների» ջոկատները եւ վերջրյա ստորաբաժանումները, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով CNN-ին։
«Ծովային հատուկ գործողությունների ծրագիրն ավարտած առաջին կին դառնալը բացառիկ ձեռքբերում է, եւ մենք հպարտանում ենք թիմի մեր նոր անդամով։ Ինչպես եւ նրա գործընկերները, նա ցուցաբերել է բնավորության ուժ, կոգնիտիվ կարողություններ եւ առաջնորդի հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են այդ ծառայության համար»,- ասել է վարչության հրամանատար, դերծովակալ Հյու Ուայման Հովարդը։
Նոր աշխատակցուհու անունը չի նշվում։ Նշվում է, որ ծովային հատուկ ջոկատի շարքերում հայտնվել փորձել է ընդամենը 18 կին։ Նրանցից 14-ը փորձություններին չի դիմացել, եւս երեքը սպասում են իրենց հերթին ու կարող են դառնալ հատուկջոկատային։