Բարեկարգվում է Կարմիր Շուկա-Թաղավարդ ավտոճանապարհը
Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են՝ բարեկարգվում և ասֆալտապատվում է ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ճանապարհը։
Ավտոճանապարհի կառուցման հողային, խճապատման աշխատանքները մեկնարկել են հունիս ամսից:
Իրականացվող աշխատանքների պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։