Սեմինար-քննարկում՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ
Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի վերաբերյալ սեմինար-քննարկում, որն անցկացրել է ՀՀ առողջապական և աշխատանքի տեսչական մարմնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինե Աբրահամյանը:
Սեմինարին մասնակցել են մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենները, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն ու ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի պետ Գնել Սարգսյանը։
Միջոցառումն իրականացվել է Տեսչական մարմնի արևմտյան տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ և Արարատի մարզպետարանի աջակցությամբ: