Նաոմի Քեմփբելը նորածին դստեր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել` յուրօրինակ ձևով հարգանքի տուրք մատուցելով Ջաննի Վերսաչեի հիշատակին (լուսանկարներ)
Աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկը համարվող Նաոմի Քեմփբելն աշխարհահռչակ դիզայներ Ջաննի Վերսաչեի մահվան 24-րդ տարելիցի կապակցությամբ ինքնատիպ ձևով հարգանքի տուրք է մատուցել մտերիմ ընկերոջը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, «սև հովազը» սոցցանցերում հրապարակել է նորածին դստեր լուսանկարը, որում թեև փոքրիկի դեմքը չի երևում, սակայն հստակ կարելի է տեսնել, որ նա կրում է Versace բրենդի հագուստ:
«Սիրում եմ քեզ, Ջաննի Վերսաչե»,-լուսանկարին կից գրել է 50-ամյա մոդելը:
Պարբերականը հիշեցնում է, որ Վերսաչեն, որի հետ Քեմփբելը շատ մտերիմ էր, սպանվել է Մայամիի իր առանձնատան մոտ` 1997-ի հուլիսի 15-ին: