Էդվարդ Հովհաննիսյանն անգործ չի մնա, պաշտոն կառաջարկեն. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ տեղեկություն ստացանք, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ընդ որում, նա իր այդ «ցանկության» մասին իմացել է առավոտյան՝ կառավարության նիստից առաջ։
Նիստից հետո, մեր տեղեկություններով, Հովհաննիսյանը գնացել է ՊԵԿ, հավաքել աշխատակազմի մի մասին, ասել, որ հեռանում է: Նրան մխիթարել են, թե անգործ չես մնա՝ մի պաշտոն կառաջարկեն։
Ի դեպ, այս շտապողականության իմաստն ուղղակի չկար, քանի որ ընդամենը մի 20 օրից նոր կառավարություն է ձևավորվելու, և դա կարելի էր անել նոր կառավարության կազմում Հովհաննիսյանին չընդգրկելու ճանապարհով»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։