Միացյալ Նահանգները և Գերմանիան պաշտպանելու են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու աջակցելու են նրա հյուսիսատլանտյան ձգտումներին
Միացյալ Նահանգները և Գերմանիան պաշտպանելու են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու աջակցելու են նրա հյուսիսատլանտյան ձգտումներին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ճեպազրույցում:
«Մեր աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը շարունակվելու է, այնպես, ինչպես աջակցությունը հյուսիսատլանտյան ձգտումներին և բարեփոխումներին:
Գերմանիայի կանցլերը Միացյալ Նահանգներում է, որտեղ կայացել է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են «Վաշինգտոնյան հռչակագիրը», որով իրենց հավատարմությունն են հայտնեկ ժողովրդավարական սկզբունքների կիրառմանը: