Բայդենն ու Մերկելը հանդիպման արդյունքներով ստորագրել են «Վաշինգտոնյան հռչակագիրը»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վաշինգտնում կայացած հանդիպման արդյունքներով ստորագրել են «Վաշինգտոնյան հռչակագիրը», հաղորդում է ТАСС-ը:
«Համաձայնագիրը, որը ստորագրել ենք, փաստաթուղթ է, որը հաստատում է մեր հավատարմությունը ժողովրդավարական այն կուռ սկզբունքներին, որոնք ընկած են մեր երկրների հիմքում, ինչպես նաև այն, որ մենք կիրառելու ենք դրանք այժմյան ու գալիք նշանակալի մարտահրավերներին դիմակայելու համար»,- համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահը ժողովրդավարության սկզբունքների կիրառումը դիտարկել է աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում:
«Մենք ձգտելու ենք ժողովրդավարական սկզբունքների և համընդհանուր իրավունքների ամրապնդմանը այն դեպքում, երբ տեսնում ենք, որ Չինաստանը կամ էլ ցանկացած այլ երկիր ձգտում է ճեղքել ազատ ու բաց հասարակությունները»,- ասել է Բայդենը: