Սենատորները կոչ են անում Բայդենին ճնշում գործադրել Էրդողանի վրա Կիպրոսի հարցով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ճնշում գործադրի թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, որպեսզի վերջինս դադարի իր սադրիչ գործողությունները Կիպրոսում, մասնավորապես, Վարոշա հանգստավայր հանդիսացող քաղաքի նկատմամբ: Այդ մասին ասվում է ԱՄՆ 14 սենատորների հայտարարության մեջ:
Բայդենը պետք է պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի կառավարության նկատմամբ, եթե նախազգուշացումներն անտեսվեն, հայտարարել են սենատորները:
«Մենք կոչ ենք անում ձեզ աշխատել Եվրամիության հետ միասին նախապես հասկացնելու համար, որ Թուրքիայի յուրաքանչյուրը փորձը տեղափոխությունն աջակցելու կամ Վարոշան բացելու ուղղությամբ կստանա բազմակողմանի պատժամիջոցների տեսքով արձագանք»,-հայտարարել են նրան:
Էրդողանը պետք է հուլիսի 20-ին այցելի Կիպրոսի՝ Թուրքիայի օկուպացրած հյուսիսային մասը, որպեսզի տոնի միջերկրական կղզում Թուրքիայի ներխուժման 47-րդ տարելիցը: Նա հայտարարել է, որ պատրաստվում է «մեծ հայտարարություն» անել այցի ժամանակ:
Սենատորները հայտարարել են, որ Վարոշայում Թուրքիայի գործողություններն արգելափակում են Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցային գործընթացը, որը վարվում է ՄԱԿ-ի հովանու ներքո:
«Որպես կղզում ամուր քաղաքական կարգավորման հասնելու ցանկության բացակայության վկայություն՝ Թուրքիան ստեղծել է ԱԹՍ-ների բազա Լեֆկոնիկո օդանավակայանում՝ փորձելով ընդլայնել իր ռազմական ներկայությունը Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսում»,-հայտարարել են սենատորները: