Նոան խոշոր հաշվով պարտվեց ֆիննական ԿուՊՍ-ին և լքեց Կոնֆերենցիաների լիգան
ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս մրցել է ֆիննական ԿուՊՍ-ի հետ և 0-5 հաշվով պարտություն կրել։
Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղն ավարտվել էր «Նոայի»՝ 1-0 հաշվով հաղթանակով, սակայն այս պարտությունից հետո Արամ Հակոբյանի թիմը լքեց պայքարը։
Չորս գոլ ֆիննական թիմը հեղինակել է առաջին կեսում, ևս մեկը «Նոայի» դարպասն ուղարկել հիմնական ժամանակի ավարտին՝ 90-րդ րոպեին։