Աշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանը հաղթանակով սկսեց երկրորդ փուլը
Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը հաղթանակով սկսեց 1/32 եզրափակիչը։
Հայաստանի միակ ներկայացուցիչը մրցում է ռումինացի Իրինա Բուլմագայի հետ եւ առաջին պարտիայում սպիտակներով առավելության հասավ 44–րդ քայլում։
Երկրորդ պարտիան տեղի կունենա հուլիսի 16–ին։ Հավասար հաշվի դեպքում, հուլիսի 17–ին կանցկացվի արագ խաղի թայ–բրեյք։
Հիշեցնենք, որ 1/64 եզրափակիչում Էլինա Դանիելյանը երկու դասական պարտիաներում էլ պարտության էր մատնել պարագվայցի Գաբրիելա Վարգասին։