Գերմանիայում ջրհեղեղի պատճառով առնվազն 33 զոհ կա (լուսանկարներ)
Գերմանիայի արևմուտքում առնվազն 33 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով, շուրջ 60 մարդ համարվում Է անհետ կորած: Նրանց որոնման համար գործի են դրվել ոստիկանական ուղղաթիռներ, գրում է dw.com-ը:
Շուրջ 200 հազար բնակիչ մնացել է առանց Էլեկտրականության: Միայն Ռայնանդ Պֆալցում մեկ օրում տեղացել Է 148 լիտր անձրև մեկ քառակուսի մետրի վրա:
Ահրվեյլերում արտակարգ դրություն է հայտարարվել՝ շարունակվող անձրևների և ջրհեղեղի պատճառով: Ոստիկանությունը հայտնել է, որ մի քանի քաղաքն ջրհեղեղի պատճառով կտրվել է արտաքին աշխարհից:
Մարդիկ ստիպված են փրկարարներին սպասել իրենց տների տանիքներին: Նրանց փրկելու համար ուղղաթիռներ են օգտագործվում: Այս աշխատանքում զգալի օգնում են կամավորները:
Տարերքի հիմնական հարվածը բաժին Է ընկել Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի և Ռայնլանդ Պֆալցի Դաշնային Երկրամասերին: Տեղատարափ անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար և Մոզել վտակները: