«Կյանքի լավագույն մարզավիճակում». Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ֆիզիկապես «իր կյանքի լավագույն մարզավիճակում» լուսանկարներ է հրապարակում ինստագրամյան էջում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ 40-ամյա աստղը նոր լուսանկարներ է հրապարակել Իրինա Շեյքի կողմից Քանյե Ուեսթի մերժված լինելու մասին լուրերի ֆոնին։
Լուսանկարներն արվել են Հիլեն Հիլզում գտնվող 60 միլիոն դոլար արժողության առանձնատանը, որը, ըստ տեղեկությունների, Քիմ Քարդաշյանը պատրաստվում է իրեն պահել Քանյե Ուեսթից ամուսնալուծության գործընթացի ավարտին։
Լուսանկարներում Քիմ Քարդաշյանը կրել է իրեն պատկանող SKIMS ապրանքանիշի սպիտակ տնային հագուստ և համապատասխան հողաթափեր։ Հեռուստաաստղը գոտկատեղին կրել է ոսկեգույն շղթա։ Լուսանկարին կից SKIMS, KKW Beauty և KKW Fragranec ապրանքանիշերի հիմնադիր ու սեփականատեր Քիմ Քարդաշյանը գրել է․ «Հարմարավետ»։
Լուսանկարները հրապարակվել են Իրինա Շեյքի կողմից Քանյե Ուեսթի մերժված լինելու մասին լուրերի ֆոնին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք , մոդել Իրինա Շեյքը Քանյե Ուեսթին համակրում է միայն «որպես ընկեր» և մերժել է ռեփ կատարողի` Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում իրեն ուղեկցելու առաջարկը՝ չցանկանալով «յուղ լցնել կրակի վրա»։
Հիշեցնենք , որ Քանյե Ուեսթին իր ծննդյան օրը նկատել էին ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ Ֆրանսիայի Պրովանս շրջանում զբոսնելիս։ Շեյքը 2015-ից հանդիպել է հայտնի դերասան Բրեդլի Կուպերի հետ․ զույգը, որն ունի դուստր, բաժանվել է 2019-ին, իսկ Քիմ Քարդաշյանը Ուեսթի հետ ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել ամիսներ առաջ․ զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Փսալմը։