Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են պատվաստվել միայն 10 օր և ավելի տևողությամբ ՀՀ-ում գտնվելու դեպքում և միայն «ԱստրաԶենեկա»-ով. ԱՆ
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։
Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.
Հյուսիսային պողոտա,
«Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,
«Մեգա մոլ» առևտրի կենտրոն,
«Դալմա մոլ» առևտրի կենտրոն,
«Կասկադ» համալիր։