Էրդողանի հրամանով Թուրքիայում Ցեղասպանության ուսումնասիրության միջազգային ինստիտուտ կստեղծվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ստամբուլի համալսարանի ռեկտորատի հովանու ներքո ստեղծվելու է «Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ»: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայում արդեն ստեղծվել էր պետական ինստիտուտ` հայերի, ասորիների և հույների դեմ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունն առաջ տանելու համար: