Լը Դրիանն ու Բլինկենը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման մասին
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, որը հուլիսի 13-14-ն աշխատանքային այցով Վաշինգտոնում էր, հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցի արդյունքների ամփոփման շրջանակում Լը Դրիանը հայտնել է, որ, ի թիվս միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, կողմերը քննարկել են տևական խաղաղության հաստատմանն ուղղված հնարավոր քայլերի ձեռնարկման հարցը:
«Ես խոսել եմ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ մեր համատեղ գործողությունների մասին՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը: