Ալիևը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագիրը Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները որակապես նոր մակարդակի է բերում»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում հեղաշրջման փորձի 5-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես նշում է minval.az-ը, նամակում մասնավորապես ասվում է, որ «ինչպես Թուրքիան է բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին, այնպես էլ Ադրբեջանն է միշտ Թուրքիայի կողքին»:
Երկրի ղեկավարը նշել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները ներկայում գտնվում են իրենց գագաթնակետին և նպաստում են խաղաղությանը, անվտանգությանը և համագործակցությանը»:
«Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշա (Շուշի) քաղաքում ստորագրված Շուշայի հռչակագիրը մեր դաշնակցային հարաբերությունները որակապես նոր մակարդակի է բերում, որոշում է համագործակցության հետագա ոլորտները:
Համոզված եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի միությունը և եղբայրությունը կամրապնդվեն «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսի ներքո, և մենք համատեղ ջանքերով կհասնենք մեր բոլոր նպատակներին», - գրել է Ալիևը: