Բրազիլիայում շնաձուկը պատառոտել է ծովում կարիքները հոգացող հարբած տղամարդուն (լուսանկար)
Բրազիլիայի Ժաբուատան դուս Գուարարապիս քաղաքում խնջույքը ողբերգությամբ է ավարտվել:
Այստեղ շնաձուկը հարձակվել ու պատառոտել է 51-ամյա տղամարդուն: Դրանից առաջ նա ընկերոջ հետ մտել էր ջուրը՝ կարիքները հոգալու համար:
Ինչպես փոխանցում է Daily Star-ը, այդ պահին երկու տղամարդիկ էլ հարբած են եղել: Ինչ-որ պահի տղամարդկանցից մեկը տեսել է, թե ինչպես է իր բաժակակիցը ջրի մեջ «մենամարտում» ինչ-որ մեկի հետ: Հետո արյուն է հայտնվել:
Տուժածին դուրս են բերել ծովից: Ինչպես պարզվել է, գիշատիչը կծել է նրա թևը մինչև արմունկ: Շնաձուկը պոկել է նաև զոհի ոտքը:
Տղամարդուն հանձնել են բժիշկներին: Հիվանդանոցում բժիշկները գրանցել են նրա մահը: