Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրության «հերթական դրսևորումը». պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանից պատվիրակություն կայցելի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ակիֆ Չաղաթայ Քըլըչը «պատմական» է անվանել Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության առաջիկա այցը ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Այս մասին Քըլըչը հայտարարել է Անկարայում Ադրբեջանի խորհրդարանի միջխորհրդարանական կապերի ևմիջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Քըլըչը կրկնել է Թուրքիայի և Ադրբեջանի «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին հավատարիմ լինելու Թուրքիայի պատրաստակամությունը:
«Սա Ադրբեջանից խորհրդարանական պատվիրակության առաջին այցն է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Պատվիրակությունը կմասնակցի Կիպրոսում խաղաղության պահպանմանն ուղղված գործողության մեկնարկի 47-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառմանը: Միջոցառմանը կմասնակցի նաև Թուրքիայի ղեկավարը: Մենք շնորհակալ ենք ձեզ այս կարևոր քայլի համար: Սա կարևոր ուղերձ է ամբողջ աշխարհին՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության հերթական արտահայտումը»,-ասել է Քըլըչը:
Հիշեցնենք, որ Կիպրոսի թուրքերը դե ֆակտո օկուպացրել են կղզու հյուսիային մասը` այնտեղ հռչակելով իրենց պետությունը: