ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացրել (լուսանկարներ)
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները, մարտական պատրաստության գծով պլանային վարժանքների շրջանակում, համաձայն խաղաղապահ ստորաբաժանումների ուսումնական ծրագրի, մշակել են մի շարք ուսումնական առաջադրանքներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
Կրակադաշտում, գործնական պարապմունքների ընթացքում, ռազմական անձնակազմը կատարելագործել է ականանետները մարտական վիճակի բերելու հմտությունները: Բացի այդ, հրետանավորները մշակել են կրակելու ընթացքում հաշվարկների միաժամանակությունն ու արագությունը կրակ բացելու, կոորդինատներով թիրախների խոցման և կրակելու պարամետրերը փոխելու ժամանակ:
Եզրափակիչ փուլում զինծառայողները կրակային փակ դիրքերից կրակային գործնական վարժություններ են կատարել տարբեր հեռավորություններում դիտարկվող և չդիտարկվող թիրախների ուղղությամբ:
Բացի այդ, տանկակայանի ուղու վրա զրահափոխադրիչների և մարտական մեքենաների անձնակազմերը տեղանքում իրականացրել են վարման վարժանքներ` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ և կատարելով կրակային վարժանքներ 7,62 մմ տրամաչափի տանկային արդիականացված գնդացիրներից առանձին և խմբային թիրախների ուղղությամբ:
«Այս կրակադաշտում դասակի անձնակազմը կատարել է БТР-82A զրահամեքենայի սպառազինության առաջին փորձնական կրակային վարժությունը: Պարապմունքների նպատակներն ամբողջությամբ իրագործվել են: Անձնակազմը լավ և գերազանց է խոցել թիրախները, անձնակազմի անդամները վստահ են գործում մարտական մեքենան վարելիս»,-ասել է պարապմունքների ղեկավար Լեոնիդ Ստեպանովը:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստության գործողություններում ներգրավված է եղել ռուսական խաղաղապահ զորախմբի շուրջ 150 զինծառայող:
Լուսանկարները` այստեղ: