Ձյուդոիստները կմասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը
Հայաստանի ձյուդոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները օլիմպավանում ավարտել են ծրագրված ուսումնամարզական հավաքը:
Հավաքական թիմերն արդեն մեկնել են են Թբիլիսի, որտեղից ուղևորվել են Ռումինիա և Չեխիա : Այդ երկրներում հուլիսի 16 –ին միաժամանակ կմեկնարկեն Եվրոպայի գավաթի պատանեկան /Բուխարեստ / և երիտասարդական /Պրահա/ խաղարկությունները:
Պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գոռ Հարությունյանը տատամի կուղեկցի երեք, իսկ երիտասարդականի ղեկավար Դավիթ Խաչատրյանը՝ չորս ձյուդոիստի:
Թիմերը Հայաստան կվերադառնան հուլիսի 19-ին: