Ադրբեջանցին կենդանիներ արածեցնելու ժամանակ պայթել է ականի վրա
Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի բնակիչը պայթել է ականի վրա, հայտնում է minval.az-ը և հավելում, որ դեպքը տեղի է ունեցել Բենովշալի գյուղում։
Գյուղի բնակիչ 1990 թվականին ծնված Ռամալ Օջագուլիևը մահացել է ականի պայթյունից՝ գյուղական արոտավայրերում կենդանիներ արածեցնելու ժամանակ:
Նշենք, որ Գյոյգոլի շրջանի բնակչության մեծ մասը հայեր են եղել, որոնք տարածքից հեռացել են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։