ԱՄՆ կշարունակի միջուկային գործարքի շուրջ բանակցություններն Իրանի հետ. Սպիտակ տուն
ԱՄՆ իշխանությունները շարունակում են բանակցություններն Իրանի հետ՝ անկախ Թեհրանի հասցեին հնչող նոր մեղադրանքներից: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Երեքշաբթի ԱՄՆ իշխանություններն Իրանի հատուկ ծառայություններին մեղադրել էին ամերիկուհի լրագրողին առևանգելու և ԱՄՆ տարածքից դուրս բերելու նպատակով դավադրության կազմակերպման մեջ: Այս գործով մեղադրանք է առաջադրվել հինգ անձի: Լրագրողը, որի մասին նշվում է, բնակվում է Նյու Յորքում, վերջինս ծննուդով Իրանից է: Ճեպազրույցի ժամանակ Փսակիին խնդրել են մեկնաբանել, թե ինչպես այդ միջադեպը կանդրադառնա Վիեննայում ընթացող բանակցությունների վրա, որոնք վերաբերում են Թեհրանի միջուկային ծրագրին:
«Մենք երբեք Իրանին չեն գնահատել որպես դրական գործող անձ համաշխարհային ասպարեզում: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք կարծել, որ շարունակվող բանակցություններին մասնակցելը մեր ազգային շահերից է բխում: Մենք կշարունակենք այդ բանակցությունները»,- ասել է Սպիտակ տան խոսնակը: