Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Կրիստաս-Դիամեսիսը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն։
Պատճառն այն է, որ Աթենքի օդանավակայանի աշխատակիցները չէին ընդունել թուրքական Գալաթասարայ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների Թուրքիայում արած ՊՇՌ թեստի արդյունքները։
Թուրքական ակումբի ֆուտբոլիստները Աթենք էին եկել, որպեսզի մասնակցեին հունական Օլիմպիակոս ակումբի հետ ընկերական հանդիպման խաղին։
Թուրքական կողմը հույն դեսպանին դժգոհություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ այս հարցը անգամ քննարկվել էր Թուրքիայի և Հունաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցի ժամանակ: