ԱՄՆ-ը չորս իրանցիների մեղադրում է գրողին առեւանգելու դավադրության մեջ
ԱՄՆ դաշնային դատախազության գրասենյակը իրանական հետախուզության չորս աշխատակիցների մեղադրել է գրող եւ իրավապաշտպանին առեւանգելու դավադրության մեջ:
Իրանում բնակվող բոլոր չորս անձինք՝ Ալիրեզա Շավարոգի Ֆարահանին, Մահմուդ Հազեինը, Կիյա Սադեղին եւ Օմիդ Նուրին, մեղադրվում են Բրուքլինի լրագրող, գրող եւ իրավապաշտպանին առեւանգելու դավադրության մեջ, որը քննադատում է Իրանի իշխանություններին: Հինգերորդը՝ Նիլուֆար Բահադորիֆարը, մեղադրվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ:
Հեղինակի անունը դատարանի փաստաթղթերում չի հիշատակվում, սակայն Մասիհ Ալինեջադը NBC News-ին հայտնել է, որ նա է եղել թիրախը:
2020 թվականին Ալինեջադը The Washington Post-ում գրում է, որ պարզել է «իրեն առեւանգելու՝ իրանական ռեժիմի մտադրության մասին»:
Դատախազությունը հայտարարում է, որ Իրանի կառավարությունը օպերատիվ աշխատողներ է ուղարկել նրան առեւանգելու եւ Իրան վերադարձնելու համար:
Մեղադրական եզրակացություններում ասվում է, որ տղամարդիկ մասնավոր հետախույզներ են վարձել՝ խեղաթյուրելով տեղեկատվությունն այն մասին, թե ովքեր են իրենք եւ ինչ են ցանկանում, որպեսզի 2020 եւ 2021 թվականներին Բրուքլինում հետեւեն Ալինեջադին: