Զախարովան պատասխանել է Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքերին՝ կապված ռուսական պատվաստանյութի հետ
Ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութից «տուժած» երկրներ չկան, իսկ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հայտարարությունն ուղղված է «Սպուտնիկ V» պատվաստանյութը մրցակցությունից դուրս բերելուն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ մտավախություն էր հայտնել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության ուժեղացման առումով, ինչը պայմանավորված է այլ երկրներ հակակորոնավիրուսային պատվաստանյութի մատակարարումներով: Գերմանացի գործիչը կոչ է արել ռուսական և չինական դեղամիջոցներին այլընտրանք առաջարկել մարդկանց:
«Խնդրում ենք հրապարակել «տուժած» երկրների ցանկը, որպեսզի Մաասի հայտարարությունն իրական համարենք: Մենք նման երկրների մասին ոչինչ չգիտենք: Կան երկրներ, որոնք ռուսական պատվաստանյութը որպես օգնություն են ստացել, կամ որոնք գնել են այն կամ որոնք արտադրում են իրենց մոտ ռուսական պատվաստանյութ»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Զախարովան: