ԵՄ-ն կլիմայական փոփոխություններին դիմագրավելու ծրագիր է ներկայացրել
Եվրամիությունը հայտարարել է, որ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ամբողջական ծրագիր է մշակել, որի նպատակն է մինչև 2050 թվականն ապահովել ձերբազատումն ածխածնից, այսինքն՝ հասնել ածխաթթու գազի զրոյական արտանետումների:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, տասնյակ առաջարկներ են ներկայացվել քննարկման և դեռ պետք է հաստատվեն միության 27 անդամ երկրների և Եվրախորհրդարանի կողմից:
Այդ առաջարկները ներառում են ռեակտիվ շարժիչի վառելիքի օգտագործումը հարկելու և առաջիկա 20 տարում բենզինային ու դիզելային շարժիչով մեքենաների վաճառքն արգելելու ծրագրեր:
Այնուամենայնիվ, վերոնշյալ առաջարկները դեռ պետք է քննարկվեն, ինչը կարող է ամիսներ տևել:
Նշվում է, որ տվյալ առաջարկների կիրառման հետևանքով գուցե թանկանան չվերթները ԵՄ տարածքում կամ բնակարանային ջեռուցման ծախսերը: