ՌԴ-ում գրանցվել է համավարակի սկզբից ի վեր 1 օրում COVID-19-ից մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով վախճանների թիվը մեկ օրում աճել է 786-ով՝ մեկ օր առաջվա 780-ի համեմատ, դա նոր հակառեկորդ է համավարակն սկսվելուց ի վեր: Ընդամենը վարակից մահացել է 145 278 մարդ, հուլիսի 14-ին լրագրողներին հայտնել են հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 827-ով՝ մինչև 5 857 002: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,41 տոկոս:
Ներկայում Ռուսաստանում բուժումը շարունակում է 454 241 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը մեկ օրում ավելացել է 21 269-ով՝ մինչև 5 257 483: