«Իրանն անհրաժեշտության դեպքում կարող է ուրանը հարստացնել մինչև 90%». Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկրի կարողությունները բավարար են ուրանի մինչև 90% հարստացման համար: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:
«(Իրանի հակառակորդները) ցանկանում էին կանգնեցնել Ֆորդոյի միջուկային կայանը, բայց դա տեղի չի ունեցել: Ատոմային էներգիայի մեր կազմակերպությունը կարող է ուրան հարստացնել մինչև 20% և 60%: Եվ եթե մի օր մեր ռեակտորի աշխատանքի համար 90% հարստացված ուրան պետք լինի, մենք կարող ենք դա արտադրել»,-ասել է նախագահը:
Ռոհանին հավելել է, որ Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել Արաքի ծանր ջրի ռեակտորից: