Այսօր Ֆրանսիան նշում է Բաստիլի գրավման օրը. Փարիզում ռազմական շքերթ է անցկացվում (Տեսանյութ)
1880 թվականից ի վեր ամբողջ Ֆրանսիան ամեն տարի հուլիսի 14-ին նշում է Բաստիլի գրավման օրը: Ֆրանսերեն այս տոնը հաճախ անվանում են պարզապես Le Quatorze Juillet (Հուլիսի 14) կամ La Fête Nationale, որը թարգմանաբար նշանակում է Ազգային օր:
Ժամանակին այս օրը եղել է Ֆրանսիական Մեծ հեղափոխության սկիզբ, իսկ այսօր այն նաև հայտնի է տարբեր լայնամասշտաբ և շատ հետաքրքիր միջոցառումների անցկացմամբ: Թերևս, նույնիսկ Նոր տարին ֆրանսիացիները չեն նշում այնպիսի մասշտաբով, ինչպես նշում են հուլիսի 14-ը:
Ֆրանսիայի բոլոր բնակիչների համար այս տոնը շատ կարևոր է օրվա պատմական իմաստով: Այն կարելի է համեմատել Միացյալ Նահանգներում նշվող Սահմանադրության օրվա հետ:
Այսօր մայրաքաղաք Փարիզի Ելիսեյան դաշտերում տեղի է ունենում ռազմական շքերթ, որն ընդունելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հանդիսավոր մասը կսկսվի Շառլ դը Գոլի հրապարակում, որից հետո շքերթը կշարժվի դեպի Լուվր: