Լավրովը Դուշանբեում կմասնակցի Շանհանյան համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին և Աֆղանստանի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմասնակցի Շանհանյան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին, ինչպես նաև՝ ՇՀԿ-Աֆղանստան կոնտակտային խմբի ձևաչափում նախարարական հանդիպմանը, հաղորդում է ТАСС-ը:
ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով նախապատրաստվելու է անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստն անցկացումը, որը նախատեսված է սեպտեմբերի 16-17-ին:
ՇՀԿ-Աֆղանստան կոնտակտային խմբի ձևաչափում հանդիպման անցկացումը պայմանավորված է Աֆղանստանում և սահմանամերձ գոտիներում այս պահին ստեղծված իրավիճակով: