Բայդենը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է հանրապետական նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը, ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Ֆլեյքը ևս սոցիալական տիրույթում հայտնել է իր թեկնածության առաջադրման մասին՝ ընդգծելով ԱՄՆ-Թուրքիայի հարաբերությունների «ռազմավարական կարևորությունը», և որ այժմ «կարևոր պահ է երկու երկրների համար»:
Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ֆլեյքը ԱՄՆ Սենատում ներկայացրել է Արիզոնա նահանգը 2013-2019 թթ., իսկ Ներկայացուցիչների պալատում՝ 2001-2013 թթ., անդամակցել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ է սենատորների հավանությունը: