Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի գործով՝ ցմահ ազատազրկման է դատապարտվել 3000 մարդ
Թուրքիայում 3000 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել 2016 թվականին պետական հեղաշրջման փորձի գործով, հաղորդում է Anadolu-ն:
1600 դեպքում դատապարտյալների համար չկա պայմանական վաղաժամկետ ազատում:
4890 մարդ դատապարտվել է տարբեր ժամկետների 289 առանձին դատական պրոցեսներում:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունը պետական հեղաշրջման փորձն օգտագործում է ձերբակալությունների եւ այլակարծությունը ճնշելու համար: Ավելի քան 100 000 պետական աշխատող, զինվորական եւ ոստիկան է աշխատանքի հեռացվել, տասնյակ հազարավոր մարդիկ կալանավորվել են: