Ռամոս․ Ուզում եմ Մբապեն մնա ՊՍԺ-ում
«Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը, որն արդեն հանդիսանում է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ փարիզեցիների առաջատար Կիլիան Մբապեն կարող է տեղափոխվել մադրիդյան ակումբ։
«Կցանկանայի, որ Մբապեն շարունակեր հանդես գալ ՊՍԺ-ում, որովհետև ինձ դուր է գալիս լավագույն ֆուտբոլիստների հետ խաղալը։ Երբ որոշում եք կայացնում մնալ, թե գնալ, դա անձնական գործ է։ Կարող եմ իմ հաղթական ոգին բերել ՊՍԺ-ի հանդերձարան, ու եթե կարողանամ այն փոխանցել Մբապեին, դա հաջողություն կլինի։
«Ռեալը» աշխարհում լավագույններից մեկն է ու լավագույնը՝ իր պատմությամբ։ Ֆուտբոլիստներն իրենց կարիերայի որոշակի փուլում պիտի խաղան «Ռեալում»։ Բայց հիմա ուզում եմ, որ Մբապեն իմ թիմում լինի, ու մենք բոլորս կցանկանանք, որ նա մնա ՊՍԺ-ում»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում: